Իրանի ԱԳ նախկին նախարարը կվերադառնա կառավարություն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

Capture

Իրանի ԱԳ նախկին նախարար Ջավադ Զարիֆը կրկին կկատարի ռազմավարական հարցերով փոխնախագահի պարտականությունները: Թվիթերում իր գրառման մեջ նա հայտնել է, որ նման որոշում է կայացվել նախագահի հետ մանրակրկիտ խորհրդակցություններից հետո։

«Ես շարունակելու եմ կատարել նախագահի ռազմավարական տեղակալի իմ պարտականությունները՝ ապավինելով Աստծուն և ակնկալելով ժողովրդի ընկերակցությունն ու առաջնորդությունը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Զարիֆը հրաժարական է տվել՝ նոր նախարարների թեկնածությունները խորհրդարանի հաստատմանը ներկայացնելուց մի քանի ժամ անց։

--00—ՅՄ