ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաֆադ Զարիֆը տարածաշրջանային այցից հետո իր թվիթերյան էջում հետևյալ գրառումն է արել` ընդգծելով, որ սատարում է ՀՀ տարածքային ամբողջականությունը.
«Ակտիվ բանակցություններ են Ադրբեջանի ու Հայաստանի միջև` երկկողմ հարաբերությունների ու վերջին լարվածության հետ կապված:
Իրանը միշտ ընդգծել է բոլոր երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը:
Մենք ողջունում ենք երկու կողմերի ղեկավարների պատրաստակամությունը` հասնել մեծ երկկողմ համաձայնության:
Տարածաշրջանային համագործակցության համար բազմաթիվ հնարավորություններ կան»
--00--ԱԹ