ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News
ՌԴ Կեմերովոյի մարզում ինքնաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով, ըստ ճշտված տվյալների, մահացել է 7, վիրավորվել՝ 13 մարդ: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Л-410 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Ժուրավլյովո գյուղի տարածքում: Մինչ այդ հաղորդվում էր 4 զոհի և 15 վիրավորի մասին:
«Օդանավում եղել է 20 մարդ, նրանցից 7-ը մահացել է, 13-ը՝ վիրավորվել»,- հայտնել են ՌԻԱ-Նովոստիին:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
--00--ԱԹ