ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանից Բաքու է վերադառնում՝ Ղազախստանում ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանման պատճառով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հիշեցնենք, որ այսօր Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում։
Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ կործանված ինքնաթիռում եղել է 37 ադրբեջանցի, 6 Ղազախստանի, 3 Ղրղզստանի և 16 ՌԴ քաղաքացի։
Նշվում է, որ հիվանդանոց է տեղափոխվել 14 մարդ, այդ թվում՝ 2 երեխա։ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ վիրավորների վիճակը ծայրահեղ ծանր է։
Հայտնի է, որ ողջ է մնացել 25 մարդ։
Ինքնաթիռում, ընդհանուր առմամբ, եղել է 105 ուղևոր։
--00—ՅՄ