ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News
Ակտաուում ավիավթարի հետաքննության նախնական արդյունքները կհրապարակվեն 30 օրվա ընթացքում, ասել է Ղազախստանի տրանսպորտի փոխնախարար Թալգաթ Լաստաևը։
«Ակտաուի օդանավակայանում փորձագետները ջանասիրաբար աշխատում են, ընդհանուր առմամբ, ըստ ստանդարտների, հետաքննության նախնական արդյունքները հայտարարվում են 30 օրվա ընթացքում», - ասել է Լաստաևը։
Հիշեցնենք, որ ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռը, որը թռչում էր Բաքվից Գրոզնի, դեկտեմբերի 25-ի առավոտյան վթարի է ենթարկվել Ղազախստանի արևմտյան Ակտաու քաղաքի մոտ։
Ավիաընկերության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ։
Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ողջ է մնացել 29 մարդ։ ՌԴ դեսպանատան տվյալներով՝ նրանցից 9-ը ռուսներ են։ Ընդհանուր առմամբ, ըստ ցուցակների, ինքնաթիռում եղել է ՌԴ 16 քաղաքացի։
--00—ՅՄ