ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում բժշկական ինքնաթիռի վթարի հետևանքով յոթ մարդ է մահացել, այդ թվում՝ վեց մարդ ինքնաթիռում և մեկ քաղաքի բնակիչ, ևս 19-ը վիրավորվել են, հայտնել է քաղաքապետ Շերել Փարքերը։
«Վթարի ենթարկված ինքնաթիռում վեց հոգի է եղել, սգում ենք նրանց կորուստը», - ասել է նա շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում։
Փարքերը հավելել է, որ միջադեպի հետևանքով տուժել է 19 մարդ, ովքեր գտնվում են հիվանդանոցում։
--00—ՅՄ