ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ տեղեկացնելով, որ աշխատանք է տարվում Մինսկի խմբի համանախագահների շրջանակում` նպաստելու ԼՂ հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը, գրում է «ՏԱՍՍ»-ը:
Հելգա Շմիդը Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը նաև մտադրություն է հայտնել անդրադառնալու «որոշ այլ հակամարտությունների»:
«Կքննարկենք նաև կարգավորման գործընթացը, ինչը նաև ցույց է տալիս, որ ԵԱՀԿ-ն աջակցում է միջնորդությանը՝ որպես վստահության ամրապնդման միջոցառումներ կառուցելու գործողություն»,- ասել է Շմիդը:
Լավրովը նշել է, որ ակնկալում է մտքեր փոխանակել ԵԱՀԿ-ի ընթացիկ գործունեության իրավիճակի վերաբերյալ քաղաքական, տնտեսական, բնապահպանական և մարդու իրավունքների մասով:
«Հակամարտությունները խնդիրների առանձին մեծ բլոկ են, որոնց կարգավորմամբ զբաղված է ԵԱՀԿ-ն: Նկատի ունեմ նաև Ուկրաինայի, Ղարաբաղի, Մերձդնեստրի, Ժնևի ներքին քննարկումներն Անդրկովկասի վերաբերյալ: Ինչպես մեզ մոտ են ասում՝ անելիքներ կան»,- ասել է Լավրովը:
--00—ԼՄ