ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարել է, որ 2022 թվականին Հայաստանում հնարավոր է գործարկվի VAR համակարգը։
«Մենք սկսել ենք տեսակրկնապատկերների VAR համակարգը ներդնելու գործընթացը, որը մոտ 8-10 ամիս կտևի: Գործընթացը բարդ է և կապված է ոչ միայն տեխնիկական հնարավորությունների, այլև մրցավարների վերապատրաստման հետ: Համակարգը կօգնի ավելի լավ անցկացնել առաջնությունները», - ՀՖՖ հերթական տարեկան ժողովի ժամանակ ասել է Մելիքբեկյանը:
--00--ԿԿ