ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստան-Իսլամական աշխարհ» XII-րդ միջազգային տնտեսական գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված հեռագրում նշել է, որ Ռուսաստանի ու մահմեդական երկրների միջև հարաբերություններն ավանդաբար կրում են բարեկամական, կառուցողական բնույթ:
Նա նկատել է, թե ՌԴ գործընկեր մահմեդական երկրները տարածաշրջանային ճգնաժամերի և սոցիալական սուր խնդիրների հաղթահարման, ահաբեկչության ու ծայրահեղականության բոլոր դրսևորումների դեմ պայքարի հարցում լիարժեքորեն կարող են ապավինել Ռուսաստանի օգնությանը:
--00--ԱԹ