ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News
Ռուս սակրավորներն Լեռնային Ղարաբաղի Մարտունիի շրջանի Կոլխոզաշեն գյուղում սկսել են պայթյունավտանգ առարկաներից մաքրման աշխատանքը, ավելի քան 20 հա տարածք արդեն ականազերծվել է: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Ըստ գերատեսչության՝ 2 ամսում ամենօրյա աշխատանքների արդյունքում խաղաղապահ զորակազմի սակրավորները ականազերծել են ավելի քան 100 հեկտար տարածք սահմանազատման գծի մոտ գտնվող Մաճկալաշեն, Խերխան և Հերհեր բնակավայրերում, որպեսզի հնարավոր լինի գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել այնտեղ:
Մաճկալաշենում հայտնաբերվել է տարատեսակ զինամթերք, այդ թվում՝ 120 միլիմետրանոց հրետանային արկեր և կասետային զինամթերք, որոնք դուրս են բերվել տեղանքից և ոչնչացվել են, հայտնում է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Իլյա Ստոլիչնին։
Սակրավորները ստուգել են 1927 շինություն, մաքրել ավելի քան 674 կմ ճանապարհ, ավելի քան 2257 հեկտար տարածք, հայտնաբերվել և ոչնչացվել է 25 798 պայթյունավտանգ առարկա:
--00—ԼՄ