ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ռուս խաղաղապահները շարունակում են ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում: Վերջին 1 օրում պայթուցիկ սարքերից մաքրվել է Ստեփանակերտի 10 միջնակարգ դպրոցի տարածքը: Առաջիկայում կբացվեն նաև մյուս ուսհաստատությունները:
Ըստ աղբյուրի՝ պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի մասնագետներն օգնել են նաև վերականգնել էլեկտրաէներգիան և ջերմամատակարարումը:
ՌԴ ՊՆ-ի տվյալների համաձայն՝ ԼՂ-ում ընդհանուր առմամբ ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 34 հա տարածք, շուրջ 12 կիլոմետր ճանապարհ, ստուգել են ավելի քան 110 տուն և սոցիալական օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 1077 պայթուցիկ նյութ:
Նշենք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել է եռակողմ պայմանագիր, որի շրջանակում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
--00—ԼՄ