ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 20, 24News
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հաստատել են Ադրբեջանի կողմից արգելված կասետային զինամթերքի օգտագործումը: Այս մասին հայտնում է Բաղրամյան 26-ի տելեգրամյան ալիքը:
«Ռուս սակրավորները Ստեփանակերտի ականազերծման ընթացքում հայտնաբերել են միջազգային իրավունքով արգելված М-85 կասետային զինամթերք»,- «Ռոսիյսկայա գազետայի» հետ զրույցում հայտնել է ՌԴ զինված ուժերի ինժեներական զորքերի ղեկավար Յուրի Ստավիցկին:
--00--ԱԹ