ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։30-ի սահմանում Արտաշատ քաղաքի բնակիչը՝ 62-ամյա Սերժիկ Գրիգորյանը, իր վարած FAV մակնիշի ավտոբուսով Բյուրավան-Մխչյան գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին, հայտնում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 25 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի և Երևանի տարբեր հիվանդանոցեր։
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։ Ըստ աղբյուրի՝ ավտոբուսը սպասարկում է Գետազատ-Երևան երթուղին։
--00—ԼՄ