ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
Առնվազն 20 մարդ է զոհվել, ևս 29-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել Սաուդյան Արաբիայի հարավ-արևմուտքում գտնվող Ասիրի նահանգում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։
Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: Al Ekhbariya հեռուստաալիքի տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել արգելակային համակարգի անսարքության պատճառով։ Ավտոբուսը, կորցնելով կառավարումը, բախվել է մարդատար մեքենայի, կողաշրջվել և բռնկվել։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, որը գտնվում է Ուկբա Շիար բնակավայրում՝ վթարի վայրից ոչ հեռու։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ