Հայ-վրացական բարձր մակարդակի բանակցություններն ավարտվեցին․ ի՞նչ է քննարկվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

նկար

Ավարտվեցին հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը և կից լուսանկարներ հրապարակել։ 

նկար

Ըստ հաղորդագրության՝ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգային՝ քաղաքական, տնտեսական, առողջապահական, մշակութային եւ հումանիտար ոլորտներին առնչվող մի շարք հարցեր:

նկար

Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, կարևորվել են երկու երկրների ջանքերը խաղաղության եւ կայունության հաստատման ու ամրապնդման գործում:

նկար

--00—ԼՄ