ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News
«Եթե Նիկոլ Փաշինյանի միսիան Հայաստանի ղեկավար լինելն էր, նա այդ միսիան տապալել է: Նա իր միսիան չի տապալել, եթե ներկայացնում էր Հայաստանում Ադրբեջանի և Թուրքիայի շահերը»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:
Նրա խոսքով, Էրդողանն ու Ալիևը շտապում են օգտվել մեր երկրում ստեղծված իրավիճակից, ու առավելագույնը կորզել, իսկ Նիկոլ Փաշինյանը, ինչպես 44-օրյա պատերազմի ընթացքում, այնպես էլ հիմա, իր անձնական իշխանությունը պահելու հարցն է լուծում:
«Այսօր ՀՀ քաղաքացիները իրենց անվտանգ չեն զգում ՀՀ տարածքում, այսօր սահմանափակված է ՀՀ քաղաքացիների տեղաշարժը, այսօր ՀՀ քաղաքացիները չեն կարող պլանավորել իրենց և իրենց ընտանիքների ապագան»,- ասել է Վրթանեսյանը:
Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող, ինչպես նաև քաղաքական կարևորության այլ ուշագրավ հարցերի:
Մանրամասները՝ տեսանյութում:
--00--ԿԿ