ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում բանակցություններ է վարել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով օգնականի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի գծով ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի գլխավորած պատվիրակության հետ:
Հասանովը Կոլոմինային պատմել է պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում կատարվող աշխատանքների, սահմանին տիրող իրավիճակի մասին:
Կոլոմինան հայտնել է ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը` աջակցություն ցուցաբերել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում:
Կողմերը քննարկել են տարածաշրջանում հետպատերազմյան իրավիճակը:
--00--ԿԿ