ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Պետք է ամեն ինչ անել, որ աշխարհի տարբեր երկրներում տիրող ապակայունացումը չտարածվի մեր տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ Արևմուտքը փորձում է քաոս ստեղծել Հարավային Կովկասում, և տարածաշրջանի երկրները պետք է պայքարեն այդ փորձերի դեմ․ «Մենք տեսնում ենք հավաքական Արևմուտքի և հենց ՆԱՏՕ-ի բլոկի երկրների կողմից պղտոր ջրում ձուկ բռնելու մեծ ցանկություն, իսկ դրանից առաջ՝ պղտոր ջուրը խառնելը։ Կարծում եմ՝ այդ մասին Բաքվում և տարածաշրջանի այլ երկրներում լավ գիտեն։ Այս փորձերն առաջին անգամ չեն տեղի ունենում»,-ասել է Զախարովան։
--00—ՅՄ