ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News
Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարները քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման հարցը՝ հաշվի առնելով եռակողմ հայտարարության մոտալուտ տարեդարձը։
Կողմերը քննարկել են հումանիտար հարցեր, առաջին հերթին՝ ռազմագերիների վերադարձի, ականապատ տարածքների քարտեզների փոխանցման, մշակութային և կրոնական ժառանգության պահպանման հարցեր։
Արտգործնախարարները նշել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպերի քաղաքական և դիվանագիտական կարգավորման կարևորությունը։