ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը կսպասարկի Իսպանիայի մրցավարական խումբը, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։
Գլխավոր մրցավարը կլինի Խոսե Մարիա Սանչես Մարտինեսը, որի օգնականներն են Ռաուլ Կաբանյերոն ու Ռոբերտո Ալոնսո Ֆերնանդեսը: Չորրորդ պաշտոնյան է Խուան Մարտինես Մունուերան։
Խոսե Մարիա Սանչես Մարտինեսն այս մրցաշրջանի առաջին «Էլ Կլասիկոյի» մրցավարն էր։ Հոկտեմբերի 24-ին «Բարսելոնան» տանը «Ռեալին» պարտվեց 1։2 հաշվով։
VAR-ը կսպասարկեն իտալացիներ Պաոլո Վալերին եւ Լուկա Պայրետոն։
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 11-ին եւ կմեկնարկի 21։00-ին։
--00--ԿԿ