Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա հանդիպման մրցավարները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 11, 24News

մր.

Հայտնի են ֆուտբոլի Ազգերի լիգայի չորրորդ տուրի Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա հանդիպման մրցավարները։

Մրցախաղը կսպասարկեն անգլիացի մրցավաները, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի կայքը։

Գլխավոր մրցավարը կլինի Սթյուարթ Էթուելը։ Նրան կօգնեն Սթյուարթ Բարթը և Էյքիլ Հաուսոնը։ Չորրորդ պաշտոնյան կլինի Թոնի Հարիգթոնը։

Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20։00-ին։

--00—ԼՀ