4 դիրք շրջափակման մեջ է հայտնվել․ նշանակում է՝ զորքերին ցուցում տրված չէ՝ ինչպես պետք է գործել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին ռեալ գնահատական տալ կարող է տալ այն համակարգը, որը տիրապետում է վիճակին, կարող է գնահատել հակառակորդի և մեր ուժերը։ Այս մասին երեքշաբթի խորհրդարանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ 

«Այն, որ չորս դիրքեր հայտնվել են հակառակորդի դիտարկման ներքո, կամ շրջապատված վիճակում են, խոսում է նրա մասին, որ տվյալ հատվածում ղեկավարությունը համապատասխան որոշումներ չի ընդունել իրենց պաշտպանությունը՝ առաջնահերթ մարտական հերթապահության  կարևորագույն խնդիրները, հակառակորդի հնարավոր գործողությունների դեպքում մեր կանխարգելիչ միջոցառումներն իրականացնելու համար։ Դա նշանակում է, որ վերջնական առումով զորքերին ցուցում չի տրված՝ ինչպես գործել անհրաժեշտության դեպքում, երբ պետք է թույլ չտալ, որ հակառակորդը մխրճվի մեր տարածք», - նշել է Օհանյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--00--ԿԿ