ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24 News
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ վերահսկողական աշխատանքներ է իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։
Դիտարկվել է նշված վարչական շրջանով ուղևորափոխադրում կատարող 36 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 3 դեպք։
Դրանք վերաբերել են ուղևորների կողմից դիմակ չկրելուն և ախտահանիչ հեղուկի բացակայությանը, որոնց հիմքերով կազմվել են արձանագրություններ։
Հանրային տրանսպորտի վերահսկողությունը շարունակական կլինի։
--00—ՄՀ