ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24 News
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հակահամաճարակային կանոնների պահպանման նպատակով հունվարի 19-ին դիտարկել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային տրանսպորտը։
Ուղևորափոխադրում կատարող 37 տրանսպորտային միջոցի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 4 դեպք:
Դրանք հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ:
--00—ՄՀ