ԵՐԵՎԱՆ, ԴԵՄՏԵՄԲԵՐԻ 2, 24News
«Ինձ չեն վստահում բանակի վերակառուցումը, դեմագոգիա է, թե վախենում են, որ իբր հեղաշրջում կանեմ»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։
Բաբայանի համոզմամբ՝ Հայաստանին ձեռք է տալիս, որ Մեղրիի ճանապարհը բացվի, դա միջանցք չի լինելու, այլ միջազգային ճանապարհ, որը լուրջ օգուտներ կբերի պետությանը։
Նրա կարծիքով, Մեղրիի ճանապարհն ու երկաթգիծը պետք է անպայման բացվեն, քանի որ չպետք է այլևս բուֆերային գոտի լինենք երրորդ պետության համար, դրանով նաև մեր պետության կշիռը կմեծանա։
Խոսելով Արցախի կարգավիճակի մասին՝ Բաբայանն այն համոզմունքը հայտնեց, թե հիմա կարգավիճակի հարց քննարկել, նշանակում է Ղարաբաղը տալ Ադրբեջանին, ընդհակառակը՝ պետք է քննարկվի մանդատի հարցը։
Ըստ Բաբայանի՝ Ղարաբաղի մանդատը պետք է տալ Մոսկվային, մինչև երկու ժողովուրդների մոտ վստահություն և փոխըմբռնում կլինի։
Մանրամասները՝ տեսանյութում։