ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24 News
Ոստիկանության կենտրոնական բաժնում ՀՀ քր օր-ի 176 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված քրգործը հարուցվել է դեկտեմբերի 3-ին Երևանի բնակիչ, 37-ամյա Էդգար Ն.-ի դիումի փաստով:
Վերջինս նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Մաշտոցի պողոտայում՝ «Մալիբու»-ի այգու հարևանությամբ, Nissan մակնիշի ավտոմեքենան բախվել է իր վարած Kia մակնիշի ավտոմեքենային, որից հետո Nissan-ի վարորդը անհիմն վիճաբանել է իր հետ, ապա բռունցքով հարվածել գլխին, ինչի հետևանքով իրեն պատճառվել է ֆիզիկական ցավ: Այդ ընթացքում Nissan-ի ուղևորը իր ավտոմեքենայի սրահից հափշտակել է իր պայուսակը, ապա երկուսով Nissan-ով դիմել են փախուստի:
Կայքի տեղեկություններով՝ Էդգար Ն.-ն ժամանած ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին հայտնել է, որ պայուսակի մեջ եղել է 54 հազար ԱՄՆ դոլար: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական միջոցառումներ՝ Nissan-ն ու կողոպուտ կատարած երթադրյալ կասկածյալներին ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
--00--ԱԹ