ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
Հավաքական Արեւմուտքն արդեն փորձում է խարխլել Ռուսաստանի Դաշնության կողմից Հարավային Կովկասում ստեղծված «3+3» ձեւաչափը։ Այսօր այս մասին Մոսկվայում Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ընթացքում նշեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Դրա հնարավոր մասնակիցներն են Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը։ Վրաստանը դեռ մտածում է միանալու մասին. Միակ բանը, որով առաջնորդվում է Արևմուտքը, երբ սկսում է իր «խաղերը» Հարավային Կովկասում, դա իր հեգեմոնիայի հաստատումն է և աջակցությունը «գունավոր հեղափոխություններ» պատրաստող ՀԿ-ներին։
«Մենք Արևմուտքի հետ տարածաշրջանի շուրջ երկխոսության որևէ հնարավորություն և անհրաժեշտություն չենք տեսնում», - ասել է Լավրովը։
--00—ԱՊ