ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24 News
Մարզական լրագրող Արարատ Մամբրեյանը նոր տեղեկություններ է հայտնում՝ կապված Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։ Այս մասին գրել է Armsport.am-ը։
Ըստ աղբյուրի՝ Մխիթարյանը բանավոր համաձայնության է եկել «Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկիի հետ, որ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո կարող է զբաղեցնել ռուսական ակումբի մարզական տնօրենի պաշտոնը։
Միևնույն աղբյուրի փոխանցմամբ՝ Մխիթարյանն այս պահին չի դիտարկում ֆուտբոլիստի կարիերան Ռուսաստանում շարունակելու տարբերակը։
--00—ՄՀ