ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24 News
Երևանի «Արարատ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Էդգար Թորոսյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 6-ամյա մասնագետը Երևանի «Արարատ»-ում է աշխատում 2017 թվականից: Այդ մրցաշրջանում Թորոսյանը եղել է Արկադի Անդրեասյանի օգնականը: 2019-ին գլխավորել է «Արարատ-2»-ը: 2020-21թթ. մրցաշրջանից սկսած ընդգրկված էր Վարդան Բիչախչյանի մարզչական շտաբում:
2020 թվականին ստացել է ՈՒԵՖԱ-ի Պրո կարգի մարզչական արտոնագիր։
Էդգար Թորոսյանի մարզչական շտաբում են ընդգրկվել «Արարատ»-ի նախկին ֆուտբոլիստներ Ռաֆայել Սաֆարյանն ու Ալեքսանդր Պետրոսյանը: Դարպասապահների մարզիչն է Էդիկ Երիցյանը:
--00—ՄՀ