ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը պատրաստ է իր աշխատավարձի՝ 30 տոկոսով կրճատման: Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) այս մասին կհայտարարի հաջորդ շաբաթ, հաղորդում Է Sky Sports-ը:
«Կորոնավիրուսի բերած ֆինանսական հետևանքները մեզ դեռ հայտնի չեն, բայց ցանկանում ենք հավաստիացնել, որ կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի աջակցենք ինչպես կազմակերպությանը, այնպես էլ իր աշխատակիցներին:
Մենք ավելի ուշ հայտարարություն կանենք մեր որոշումների մասին»,- նշել է FA-ի պաշտոնական ներկայացուցիչը:
Հիեցնենք, որ Գարեթ Սաութգեյթն Անգլիայի հավաքականը գլխավորում է 2016 թվականից։