ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24 News
«Եդինայա Ռոսիա» կուսակցությունը դիմել է Ռուսաստանի ղեկավարությանը՝ Դոնեցկին և Լուգանսկին ռազմական արտադրանք մատակարարելու խնդրանքով, որն անհրաժեշտ է ագրեսիայի զսպման և քաղաքացիների պաշտպանության համար: Այդ մասին հայտնել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Վլադիմիր Վասիլևը։
Նրա խոսքով՝ «Եդինայա Ռոսիան» խնդրել է նաև ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները տեղի բնակիչների անվտանգությունն ապահովելու համար:
Վասիլևը նշել է, որ Դումայում, խմբակցությունում և կուսակցությունում խորհրդակցություններ են անցկացվել այդ հարցով, և որոշում է կայացվել նման առաջարկ ներկայացնել:
--00--ՍԳ