ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24 News
Ալիևի հայտարարություններին պետական մակարդակով արձագանք չկա։ Իրենց ապաշնորհության պատճառով մսխեցի մեր հաղթանակները, իրենց «զրոյական» կետից սկսելու քաղաքականությունը բնականաբար պետք է վերջանար ամեն ինչ զրոյացնելով։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
«Բանակի օրվա չնշելը դրա ցուցիչներից է»,- ասաց նա։
Անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին՝ Զուրաբյանն ասաց, որ սուտ է թե հին պլանների իրագործման դեպքում ադրբեջանական բնկաչությունը պետք է վերադառնար Լեռնային Ղարաբաղ, մասնավորապես Շուշի․
«Ոչ մի պլանում չէր նախատեսվում ադրբեջանական բնակչության վերադարձ Լեռնային Ղարաբաղ կամ Շուշի։ Դրա մասին հետագա բանակցություններ պետք է խոսվեր, բայց որպես պայմանագրի իրագործում նախատեսված չէր, սուտ է»։
--00—ՄՀ