ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24 News
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, թե երբ տեղեկություն է ստացել, որ առաջիկայում ապամոնտաժվելու է Սողոմոն Թեհլերյանի արձանը, ֆեյսբուքյան գարառում է կատարել այդ թեմայով ու 15 րոպե անց նախազգուշացում է ստացել։
«Նախազգուշացում եկավ, որ Ձեր էջը վերիֆիկացված նշանով էջ է, Դուք հանրային կարծիք ձևավորող անձ եք և եթե չհանեք այդ հրապարկումը, որը մեր ստանդարտներին դեմ է, Ձեզ հերթական անգամ կդնենք սահմանափակումների տակ»,-ասել է նա։
Նրա կարծիքով, ընդդիմադիր բազմաթիվ գործիչներ, լրատվականներ հայտնվում են «կարմիր գծերում» և էապես սահմանափակվում են դիտումները։
--00--ՍԳ