ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24 News
Հայաստանի դահուկավազքի հավաքականի անդամներ Կատյա Գալստյանը և Անգելինա Մուրադյանը մեկնարկեցին Օլիմպիական խաղերի կանանց 10 կմ դասական ձևում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պեկինի 24-րդ ձմեռային Խաղերի կանանց 10 կմ դասական ձևում մեկնարկեցին 98 մարզիկներ: Կատյա Գալստյանը 34:37.5 արդյունքով 74-րդն է, իսկ Անգելինա Մուրադյանը 39:43.4 արդյունքով` 93-րդը:
Այս ձևում Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ Նորվեգիայի ներկայացուցիչ Թերեզա Յոհաուգը: Երկրորդ և երրորդ տեղերում Ֆինլանդիայի երկու մարզիկներն են` Կերտու Նիսկանենը և Կրիստա Պարմակոսկին:
Հայաստանի ներկայացուցիչներից Միքայել Միքայելյանն իր երկրորդ մեկնարկը կունենա փետրվարի 11-ին` մրցելով 15 կմ դասական ձևում:
Փետրվարի 12-ին գեղասահքի պարային զույգերում պայքարը կսկսի Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը:
Նրանց մեկնարկն ազատ ծրագրում կլինի փետրվարի 14-ին:
--00—ՄՀ