ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Ռուսաստան՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։
Երկու երկրների նախագահները նախատեսում են քննարկել առևտրատնտեսական համագործակցության զարգացման, տարածաշրջանում անվտանգության, երկու երկրի ազգային շահերի ապահովմանն ուղղված համատեղ գործողությունների, ինչպես նաև միջազգային հարցեր։ Բանակցությունները տեղի կունենան Արևելյան Եվրոպայում իրավիճակի սրման ֆոնին։
--00--ՍԳ