ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
Ուկրաինայի ԿԲ-ն խնդրանքով դիմել է Հայաստանի, Թուրքիայի, Ղազախստանի, Տաջիկստանի, Վիետնամի և Ղրղզստանի Կենտրոնական բանկերին՝ որպեսզի վերջիններս դադարեցնեն ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերով գործարքները։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Մարտի 10-ից Ռուսաստանում դադարել են գործել Visa և Mastercard միջազգային վճարային համակարգերը։
--00--ԿԿ