ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News
Գիշերն ադրբեջանական կողմը կրկին բարձրախոսներով կոչ է արել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչներին լքել գյուղը։ Այս մասին 24News-ին ասաց «Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Հակոբյանն ասաց, որ ադրբեջանական զինուժը զինտեխնիկա է կուտակել գյուղի մոտակայքում, փորձում է հոգեբանական ճնշումների միջոցով ստիպել բնակիչներին հեռանալ գյուղից։
Պատգամավորը նշեց, որ ռուս խաղաղապահները գյուղում են, հսկողություն են իրականացնում։
--00—ՄՀ