ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News
Յուրաքանչյուրը, ով հավատում է Ադրբեջանում Ալիևի ռեժիմի «խաղաղ» խոստումներին, պետք է նկատի ունենա, որ նրանց հայատյաց-ֆաշիստական քաղաքականությունը շարունակական է, և տասնամյակներ են պահանջվում այն ադրբեջանական հասարակությունից արմատախիլ անելու համար, նույնիսկ եթե քաղաքական կամք լինի։
Այս մասին Twitter-ում գրել է Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
«Ցեղասպան նպատակն ակնհայտ է»,- գրել է Բեգլարյանը՝ տարածելով Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրառումը Խրամորթ գյուղի ուղղությամբ վերջին գնդակոծության վերաբերյալ։
--00—ԼՄ