ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News
Կորոնավիրուսային համավարակից մահացության դեպքերը ողջ աշխարհում վերջին մեկ շաբաթվա ընթացքում ավելացել են 43%-ով այն դեպքում, երբ վարակելիության դեպքերը նվազել են 14%-ով։ Այս մասին «ԲելՏա» գործակալության փոխանցմամբ ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարությունում։
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում աշխարհում գրանցել է վարակման 10 մլն դեպք, ավելի քան 45 հազար բուժառու մահացել է։
--00--ՀԶ