ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News
ՌԴ-ում շուրջ 100 լրագրողի մոտ կորոնավիրուս է հաստատվել, մոտ 500 մարդ գտնվում է կարանտինի կամ ինքնամեկուսացման մեջ: Այս մասին հայտնել է հաղորդակցության և կապի փոխնախարար Ալեքսեյ Վոլինը, փոխանցում է РиаНовости-ն:
«Մենք ուշադիր հետևում ենք, թե ինչ է կատարվում մեր գործընկերների հետ: Մեզ մոտ շուրջ հարյուր լրագրողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։ Ցավոք, վերջերս Մոսկվայում գրանցվել է լրագրողներից մեկի մահվան առաջին դեպքը», -նշել է Վոլինը մամուլի ասուլիսի ժամանակ:
Նշենք, որ ըստ օպերշտաբի վերջին տվյալների՝ Ռուսաստանում կա կորոնավիրուսի գրանցված 52 763 դեպք՝ երկրի բոլոր շրջաններում: Այս պահին վերականգնվել է 3 873 մարդ, կորոնավիրուսից մահացել է 456-ը: