ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News
Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունները «արժանի չեն ուշադրության»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը․ հաղորդում է Anadolu-ն:
«Պարոն Բայդենը պետք է պատշաճ կերպով ուսումնասիրի պատմությունը: Մենք չենք կարող ներել նրան Թուրքիային մարտահրավեր նետելու փորձի համար՝ չիմանալով այս պատմությունը»,- ասել է նա։
Էրդողանը նշե է, որ Բայդենի հայտարարությունները «արժանի չեն ուշադրության», քանի որ հիմնված են բացարձակապես կեղծ ու ոչ հավաստի տեղեկատվության վրա»։ Միաժամանակ նա հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչված է տարբեր երկրների կառավարությունների ու խորհրդարանների կողմից, որոնք սակայն «մեզ համար որեւէ ուժ չունեն»։
--00--ԱՀ