ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն այսօր Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընի հետ, հայտնում է Սպիտակ տունը։
Նշվում է, որ կողմերը քննարկել են իրենց շարունակական աջակցությունն Ուկրաինային Ռուսաստանի ագրեսիայի դեմ պայքարում՝ նաև դատապարտելով Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքի անօրինական բռնակցման փորձը:
Նրանք քննարկել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին աջակցությունը, Արևելյան Միջերկրական ծովում տարաձայնությունները լուծելու համար երկխոսության և դիվանագիտության կարևորությունը և Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու առաջընթացը:
--00--ԱՀ