ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News
Հանրապետության նախկին նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է Չինաստանի նախագահ Սի Ծինպինին։
«Չինաստանը դարավոր ավանդույթների և նորագույն տեխնոլոգիաների երկիր է՝ հնագույն, բայց երբեք չհնացող արժեքների բազմաշերտ մշակույթով:
2012 թվականին ստանձնելով Չինաստանի առաջնորդի պաշտոնը` Դուք արձանագրել եք հսկայական տնտեսական աճ և ամրապնդել Չինաստանի դիրքը որպես տնտեսական և աշխարհաքաղաքական գերտերություն:
Շատ կարճ ժամանակահատվածում Չինաստանը կարողացել է կտրուկ մեծացնել իր ազդեցությունը գլոբալ մակարդակում և դառնալ աշխարհի առաջատար երկրներից մեկը:
Իմ երկիրն ու ժողովուրդը Չինաստանի հետ կապված են տարածությունը գերազանցող բարեկամության ամուր կամրջով, ես կրկնակի ուրախ եմ, որ կարողացել եմ մասնակիցը լինել այն ամրացնելու գործընթացին և պատրաստ եմ այսուհետ ևս իմ նպաստը բերել հայ֊չինական հարաբերությունների զարգացմանը», -մասնավորապես ասվում է ուղերձում:
--00—ԼՄ