ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
«Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հուլիսի 8-ի առավոտյան հանդիպում է ունեցել Հունգարիայի վարչապետ Օրբանի հետ Պեկինի Դյաոյութայ պետական նստավայրում»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Օրբանը քննարկել է Ուկրաինայում հակամարտությունը լուծելու և խաղաղ բանակցություններ սկսելու հնարավոր ուղիները։
Իսկ, հուլիսի 2-ին, նա այցելել էր Կիև, որտեղ այդ մասին զրուցել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
--00—ՅՄ