ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նոյեմբերի 15-ին կհանդիպի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինի հետ, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիերը, փոխանցում է Ամերիկայի Ձայնը։։
Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ պետությունների ղեկավարները կքննարկեն ԱՄՆ-ի և Չինաստանի երկկողմ հարաբերությունները, հաղորդակցության բաց ուղիների պահպանման կարևորությունը, ինչպես նաև մի շարք տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ։
Ակնկալվում է, որ հանդիպումը կկայանա նոյեմբերի 11-ից 17-ը Սան Ֆրանցիսկոյում կայանալիք APEC-ի գագաթնաժողովի շրջանակներում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ