Խոր ցավով տեղեկացա ավերիչ երկրաշարժի մասին․ Փաշինյանը ցավակցել է Չինաստանի նախագահին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

27939_b-822x462

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի հյուսիսարևմտյան Գանսու և Ցինհայ նահանգներում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:

«Խոր ցավով տեղեկացա Չինաստանի հյուսիսարևմտյան Գանսու և Ցինհայ նահանգներում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին, որը դարձել է մեծաթիվ մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ:

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին և մերձավորներին՝ մաղթելով համբերություն և ոգու տոկունություն, իսկ բոլոր վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է հեռագրում:

--00—ՅՄ