ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24 News
Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարություն է տարածել, որ ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը պատրաստ է սիրով ընդունել ու խոսել նրանց հետ, ովքեր պատրաստ են տեղափոխվել Արցախ։
Հիշեցնենք, որ պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիները պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում ՀՀ կառավարության շենքի և այլ կառույցների դիմաց՝ պահանջելով իրենց իրավունքները, ինչպես նաև նախարար Հայկ Խանումյանի հրաժարականը։
--00—ՄՀ