ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Կան ուժեր, որոնք մտածում են, թե Ռուսաստանը «զբաղված է» Ուկրաինայում, ինչը հնարավորություն կտա ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում։ Այս մասին Վլադիվոստոկում ընթացող Արևելյան տնտեսական գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ռուսաստանը կարևորագույն դեր ունի մեր տարածաշրջանում կայունության պահպանման հարցում։ Համենայն դեպս, այդպիսի ընկալում կա Հայաստանում։ Կան ուժեր, որոնք մտածում են, թե ՌԴ-ն չափից ավել զբաղված է Ուկրաինայով, և այդ փաստը կարելի է օգտագործել մեր տարածաշրջանն ապակայունացնելու համար», - ասել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԶՀ