ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News
Փաշինյանը 2018-ին իշխանության եկավ, որ Արցախի հարցը լուծի արևմտյան տարբերակով և հիմա իրենից արդյունք են պահանջում, իսկ Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում լինելը խանգարում է արևմտյան՝ Պրահայի ծրագրի իրականացմանը՝ Արցախը Ադրբեջանի կազմում թողնելուն, դրա համար Ադրբեջանի ղեկավարը բարձրացրեց այս հարցը, որ նա պետք է Արցախից հեռանա: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով օրեր առաջ տարածված այն տեղեկություններին, որ Ռուբեն Վարդանյանը կարող է հրաժարական տալ:
Քաղտեխնոլոգի համոզմամբ, Ռուսաստանը՝ ի դեմս Ռուբեն Վարդանյանի, Արցախում ձեռք է բերում քաղաքական կոզր, քանի որ վերջինս չի ենթարկվում Հայաստանի իշխանություններին և չի կատարում այն ծրագրերը, որոնք նախատեսված են Արցախի համար:
Նրա խոսքով, Լաչինի միջանցքի հետ կապված սպասողական իրավիճակ է և շատ բան կախված է նրանից, թե Ռուսաստանը Ուկրաինայում ինչ հաջողություններ կունենա: «Ռուսաստանն Ուկրաինայում հաջողություններ է գրանցում, դրա համար Արևմուտքը շտապում է Արցախի հարցը լուծել, որովհետև, եթե Ուկրաինայում հաղթանակ տանի, Արցախում ևս կամրապնդվի Ռուսաստանի ազդեցությունը»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ