ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News
Արևմուտքի կողմից Ուկրաինային ուղարկվող ռազմական օգնության չնչին մասն է հասնելու խրամատներ՝ 15 %-ը, մնացածը կգողանան։ Այսպիսի կարծիք է հայտնել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։
Կադիրովը նման «օգնությունն» անվանել է փողերի լվացման սխեմա։
Նրա խոսքով՝ այս բոլոր միջոցները պարզապես գողանալու են արևմտյան և ուկրաինական կողմի պաշտոնյաները։
Միակ բանը, ինչի համար պետք է անհանգստանան իսկական հայրենասերները, ըստ Չեչնիայի ղեկավարի, այն է, որ «Ռուսաստանը կարող է նստել բանակցությունների սեղանի շուրջ»։
--00—ՅՄ